12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։
Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1962թ․ սեպտեմբերի 16-ից։
2020թ․ Հայաստանը դարձել է ՀՕԿ երկու տեխնիկական հանձնաժողովների անդամ /Դիտարկումների, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողով, եղանակի, կլիմայի, ջրի և հարակից շրջակա միջավայրի ոլորտներում ծառայությունների և կիրառությունների հանձնաժողով/: