19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Բելգիայի դատարանը իրանցի դիվանագետ Ասադուլա Ասադիին 20 տարվա ազատազրկման է դատապարտել 2018 թվականին Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ ահաբեկչություն ծրագրելու գործով: Ասադիի հետ միասին մեղավոր են ճանաչվել ևս երեք հոգի։
Գործով դատապարտյալներին մեղադրել են «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության առաջնորդների դեմ ահաբեկչություն ծրագրելու մեջ, որը հանդես է գալիս Թեհրանի իշխանությունների դեմ: Ասադին ձերբակալվել է Գերմանիայում և արտահանձնվել Բելգիա:
Իրանցի դիվանագետը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և ներկա չի եղել դատական նիստերին։ Ասադին իր խոսքերը փոխանցել է փաստաբանի միջոցով ՝ նշելով, որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։
Սա առաջին դեպքն է, երբ իրանցի դիվանագետին դատում են Եվրամիության երկրում։ Ֆրանսիան պնդում է, որ Ասադին իրանական հետախուզության աշխատակից է։ Իրանն իր հերթին հերքում է Ասադիի հասցեին մեղադրանքները։