կարևոր
1240 դիտում, 11 ամիս առաջ - 2021-02-04 17:07

Մյանմայում ռազմական հեղաշրջումից օրեր անց զինվորական վերնախավն արգելափակել է «Ֆեյսբուքը»

Մյանմայում ռազմական հեղաշրջումից օրեր անց զինվորական վերնախավն արգելափակել է «Ֆեյսբուքը»

Մյանմայում իրավիճակը չի հանդարտվում: Ռազմական հեղաշրջումից օրեր անց զինվորական վերնախավն արգելափակել է «Ֆեյսբուքը»՝ պատճառաբանելով, թե դա արվում է հանուն երկրի կայունության:

Մյանմայի 53 միլիոնանոց բնակչության կեսն օգտվում է այս սոցցանցից, ու վերջին օրերին այն միավորել էր հեղաշրջումը դատապարտող մյանմացիներին:

Այժմ հաղորդվում է, որ փոքրաթիվ ցույցեր ու մի քանի ձերբակալություններ են գրանցվել երկրի մեծությամբ 2-րդ քաղաք Մանդալայում: Նախկին մայրաքաղաք Յանգոնում թավաներով ու կաթսաներով են բողոքի ակցիա անցկացրել:

Հիշեցնենք, որ հեղաշրջումից հետո զիվորականները ձերբակալել էին ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Աուն Սան Սու Չժիին: