Հունաստանում Կաստորիա հյուսիսային քաղաքում չորսհարկանի չաշխատող հյուրանոց է ավերվել պայթյունի հետեւանքով: Այս մասին հաղորդել է երկրի հրշեջ ծառայութունը:
«Հյուրանոցը գտնվում էր Կաստորիա-Կոզանի խճուղու չորրորդ կիլոմետր վրա: Ապակու կտորները, բեկորները, մետաղե կոնստրուկցիաները ցրիվ էին եկել 80 մետրի վրա: Ընդ որում՝ ոչ ոք չի տուժել, քանի որ հյուրանոցը 2020 թվականից չէր աշխատում, շենքում ոչ ոք չի եղել»:
«80-տեղանոց «Տսամիս» հյուրանոցը համարվում է Կաստորիայի խորհրդանշական տուրիստական համալիրը: Այն գտնվում է լճի ափին եւ այնտեղից լավ տեսարան է բացվում քաղաքի վրա»,-գրում է գործակալությունը: Երեքաստղանի հյուրանոցի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նրանում եղել է 75 համար եւ այն ամբողջովին վերանորոգվել էր 2010 թվականին: Նաեւ զբոսաշրջիկներին առաջարկվել է տեղավորվել հինգ շքեղ հարկաբաժիններում: Պայթյունի պատճառը պարզում են հրշեջ ծառայությունը եւ ոստիկանությունը: