կարևոր
2357 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-04 16:17

Բժիշկները եկել են իրենց գժի, խելագարի հետևից․ ՀՅԴ բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց

Բժիշկները եկել են իրենց գժի, խելագարի հետևից․ ՀՅԴ բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց

Երկու բուժաշխատող անվասայլակով եկել են Կառավարության շենք և վստահեցնում են, որ կանչ է եղել, բայց իրենց ներս չեն թողնում: 

«Ասում են՝ սխալ կանչ է եղել, բայց իրականում եղել է»,- ասացին նրանք։

«Ահազանգ կար, որ կառավարական շենքում հոգեկան խնդիրներով մարդ կա՝ գիժ կա, կանչ է գրանցվել, բժիշկները եկել են իրենց գժի, խելագարի հետևից»,-հայտարարեցին Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող՝ ՀՅԴ երիտասարդները։

Սևակ Նազարյանը բարձրախոսով հորդորեց իջեցնել և համապատասխան բուժման տանել «երկրի համար 1 գերագույն, գլխավոր խելագարին»։

«Ամեն պարագայում ադեկվատ մարդիկ կգտնվեն, որ, գնահատելով իրավիճակը և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ոչ ադեկվատ լինելը, կիջեցնեն։ Բոլորս ենք տեսել տարբեր դրսևորումները դրա, բոլորս ենք տեսել իր ոչ կոռեկտ պահվածքը տարբեր հարթակներում և, կարծում ենք, իրականում ճիշտ կլինի իր հոգեկան առողջությանը հետևել առհասարակ և բժիշկների վերահսկողության տակ լինի։ Որովհետև այն պրոցեսները, որոնք մենք անցանք որպես պետություն, նա միանշանակ դավաճան էր և իր հոգեկան խնդիրները տարբեր հարթակներում մենք տեսել ենք՝ իր ելույթների և պահվածքի ժամանակ»,-ասել է Սևակ Նազարյանը։

«Ձեր տեղը կա՛մ բանտում է, կա՛մ գժանոցում»,-հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։ Նա նշեց, որ այլընտրանք չկա՝ այս իշխանությունները կա՛մ հեռանալու են մեր երկրից, կա՛մ չեն իշխելու։

«Սպասեք մեզ ամեն օր, դուք հանգիստ չեք ունենալու, մեր ակցիաները շարունակվելու են և դուք հեռանալու եք իշխանությունից։ Պատմությունը արձանագրելու է, որ Նիկոլ Փաշինյանի պես և իր թիմի պես դավաճանները մեր երկրում տեղ չեն ունենալու»,-ասաց Գոռ Սարգսյանը։