կարևոր
751 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-04 15:54

ԱՀԿ-ի փորձագետը կասկած է հայտնել, որ կորոնավիրուսն առաջացել է Ուհանի շուկայում

ԱՀԿ-ի փորձագետը կասկած է հայտնել, որ կորոնավիրուսն առաջացել է Ուհանի շուկայում

Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ է առաջացել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանից ԱՀԿ-ի խմբի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը:

«Մենք եղել ենք շուկայում: Ես այնքան էլ ծանոթ չեմ Չինաստանի սանիտարական կանոններին, բայց տեսնելով դա, իհարկե, շուկան շատ հեռու է կատարելությունից: Ոչ մի ապացույց չկա, որ հենց այնտեղ է առաջացել վիրուսը, հնարավոր է՝ ուրիշ տեղ է վիրուսը հայտնվել, բայց հիպոթետիկ տեսակետից այնտեղ բոլոր պայմանները կան վիրուսի տարածման համար»,-պատմել է Դեդկովը:

Փորձագետը հավելել է, որ այժմ շուկան փակ է, շինարարություն է տարվում, սակայն նույնիսկ հիմա կարելի է եզրակացություն անել, որ կորոնավիրուսն սկսել է հենց այնտեղից տարածվել: Ուհանի «Հուանան» շուկան, որտեղ վաճառվել են բանջարեղեն, ծովամթերք եւ վայրի կենդանիների միս, փակվել Է 2020 թվականի հունվարի 1-ին, երբ այդ պահին անհայտ հիվանդության բռնկման համաճարակաբանական հետազոտությունը հանգեցրեց դրան: Առաջին հիվանդացածներն աշխատել են հենց այդ շուկայում:

Սակայն գիտնականները մինչեւ այժմ միանշանակ եզրակացության չեն հանգել այն դերի հարցում, որը նա խաղացել Է վիրուսի տարածման մեջ: Այժմ Չինաստանում գտնվում է ԱՀԿ-ի փորձագետների միջազգային խումբը, որը պարզում Է SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջումը: Մասնագետները չինական Ուհան են ժամանել հունվարի 14-ին, ենթարկվել են կարանտինի եւ հունվարի 29-ին սկսել աշխատանքը:-0-/56/