16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Փետրվարի 4-ին` ժամը 07։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1957 թ․) և «BMW E90» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել գովազդային վահանակին․ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ․ Ա․-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև փրկարարները փակել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։