կարևոր
1211 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-04 13:54

Երևանում Ինքնասպանության փորձը կանխվել է

Երևանում Ինքնասպանության փորձը կանխվել է

Փետրվարի 3-ին` ժամը 21։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացու (Ռ․ Ս․, ծնված 1981 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից․ Ռ․Ս․-ն տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։