կարևոր
1489 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-04 12:07

Ժողովրդավարության Ինդեքսով 2020թ.-ին Հայաստանի միավորը զգալիորեն նվազել է՝ 86-ից 89-ը

Ժողովրդավարության Ինդեքսով 2020թ.-ին Հայաստանի միավորը զգալիորեն նվազել է՝ 86-ից 89-ը

Փաշինյանի 100 փաստ-ի աղբյուրներից Բրիտանական առաջատար ընկերության վելուծության արդյունքում Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Պատճառը՝ «անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց եւ օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու եւ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»,- նշում է Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը իր Ժողովրդավարության ինդեքս 2020 ամենամյա զեկույցում: 

Ժողովրդավարության Ինդեքսով 2020թ.-ին Հաայստանի միավորը զգալիորեն նվազել է՝ 86-ից 89-ը: 

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ամենամյա զեկույցը աշխարհի  165 պետություններում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ: Ժողովրդավարության ինդեքսը հիմնված է հինգ կատեգորիաների վրա ՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: 

2020թ.-ի արդյունքներն ամփոփելով զեկույցում Հայաստանին տրված է հետեւյալ գնահատականը. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց եւ օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու եւ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 16-ին Փաշինյանը, հրապարակելով հերթական «100 փաստ» հավաքածուն, նշել էր.

«փաստ համար 68-ը՝ Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը կտրուկ բարելավել է»։