04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ռազմական դրությունն այսօր որևէ դրական բան մեր երկրին չի տալիս, ռազմական դրություն հաստատելու միակ նպատակը այս չարիքի իշխանությունը պահպանելն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Գործիչը ընդգծել է՝ որ ռազմական դրությունը պահպանվում է իշխանությունն ամրապնդելու և ապօրինություններ իրականացնելու համար։
«Ռազմական դրության անհրաժեշտություն և հիմնավորում բացարձակ չկա, դրա միակ նպատակը այս դավաճանական իշխանության ամրապնդումն է»,-ասել է Սաղաթելյանը:
Հարցին՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, իրենք ռազմական դրությունը չեղարկելու ուղղությամբ ի ՞նչ քայլեր են ձեռնարկում, Իշխան Սաղաթելյանն ասել է.
«Ռազմական դրության չեղարկումը քաղաքական որոշում է, որի կայացնողը գիտեք՝ ով է: Ես կարծում եմ, որ խորհրդարանական խմբակցությունները այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ կատարեն, այդ թվում նաև մենք, որ հասարակությանը ավելի մատչելի բացատրենք՝ դա այս իշխանությունը օգտագործում է իր անձնական շահերի համար, մեր երկրի ու ժողովրդի շահերի հետ բացարձակ կապ չունի»,-նշել է Իշխան Սաղաթելյանը։