Հայաստանի նոր իշխանություններն միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն նոր Հայաստանում նման երեւույթներն առկա են ու դեռ շարունակվում են:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն այսօր նորից բողոքի ցույց է անում՝ հավաքվելով դպրոցի բակում, ընդդեմ տնօրենի նոր թեկնածուի:
Նշում են՝ նորանշանակ տնօրենը Կոտայքի մարզի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է: Ուսուցչական ամբողջ կազմը հայտարարել է, որ պատրաստ է ազատման դիմումներ ներկայացնել, եթե նախարարությունն իրենց կարծիքը հաշվի չառնի եւ դպրոցի նախկին տնօրենին չվերանշանակի:
Մանրամասները Ալինա Սիմոնյանի տեսանյութում: