«Անպատասխան շատ հարցեր կան, ասելիք՝ նույնպես, հատկապես՝ զոհվածների հարազատների համար»: «Ճշմարտություն՝ սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, արցախյան պատերազմում զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանը նախաձեռնության նպատակներից խոսելիս, ասել է, որ այն 44-օրյա պատերազմի մութ էջերն է բացահայտելու:
Պատերազմի ընթացքում տեղի ունեցած տարբեր դեպքերի մասին ի՞նչ տեղեկություններ է արդեն ստացվել, պետության ղեկավարական կազմին ի՞նչ պահանջներ է ներկայացվում, եւ ի՞նչ սպասելիքներ կան վերջիններից, այս ամենի մասին ավելի մանրամասն Հայկ Սահակյանի տեսանյութում: