24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Քաղաքացիներն այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նախագծերի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հակազգային հայտարարությունների:
Ակցիայի մասնակիցները խորհրդարանի բակ նետեցին ուսապարկեր և գոմաղբ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի լուսանկարները՝ «դավաճան» գրառմամբ:
Ազգային շենքի մոտ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կուտակել, և ակցիայի ժամանակ բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ:
Բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ավարտեցին այսօրվա ակցիան:
Օրվա ֆոտոշարը