Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում Երևանում հյուրընկալել էր Ֆրանսիայի ընտրանուն:
Առաջին կեսում առավել ակտիվ էր Ֆրանսիայի հավաքականը, սակայն Հայաստանի ընտրանին օգտագործեց Ֆրցակիցների սխալ և բացեցին հանդիպման հաշիվը: Դիպուկությամբ աչքի ընկավ Արթուր Մելքոնյանը:
Առաջին կեսի վերջնամասում Հայաստանի ընտրանին խփեց նաև երկրորդ գնդակ: Գոլն իր ակտիվում գրանցե Գարեգին Մաշումյանը: Հայաստանի ընտրանին շարունակեց տիրել նախաձեռնությանը և նույն Արթուր Մելքոնյանը դարձավ դուբլի հեղինակ: Ֆրանսիայի հավաքականը մինչ ընդմիջումը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլը խփեց Լուտինը:
Երկրորդ կեսում Ֆրանսիայի հավաքականը կարողացավ հետ բերել կորցրած և հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Հանդիպումն ի վերջո ավարտվեց ոչ-ոքի` 4:4:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի մեկ ամիսից` մարտի 5-ին, մրցելով Վրաստանի հավաքականի հետ Թբիլիսում, իսկ դրանից օրեր անց վրացիներին կընդունի Երևանում: