24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Հայրենիքի փրկության» շարժման կոչով փետրվարի 3-ին՝ վաղ առավոտից, քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, բողոքում են իշխանության ապազգային գործունեության դեմ:
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ է գումարվել, որի օրակարգում, ըստ Հայրենիքի փրկության շարժման, հակապետական օրինագծեր են ներառված եղել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին եւ բողոքի ակցիա իրականացնող մի շարք քաղաքացիների:
Քաղաքացիները գոմաղբով լի ուսապարկեր էին նետել ազգային ժողովի դարպասից ներս: Այս քայլով փորձել են ցույց տալ պատգամավորների «ուղեղի» պարունակությունը:
Ակցիայի ընթացքին հետեւել է Զարուհի Սահակյանը: