կարևոր
2810 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-03 17:54

Ալենь էդ մի տարում ոնց հասցրեցիր էսքանը «վաստակել». լրագրողն՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի ելույթի

«Ալենьներին էլ թվում ա, թե իրանք արդեն մարսել են Արցախի դավաճանական հանձնումը թշնամուն եւ դրա համար զոհած հազարավոր երիտասարդների թափած արյունը։ Իզուր ա թվում» Իմքայլական Ալեն Սիմոնյանի՝ այսօր ԱԺ-ում արված հայտարարության հետ կապված գրում է Լրագրող Արա Մարտիրոսյանը: 

«Աժ-ու մի հատ Ալենь կա, ասում ա, մեղավոր ենք, որ չհասցրեցինք որոշ մարդկանց դղյակները սարքել ԱԹՍ։

Նոր բան չի ասում, էդ խոտը երեք տարի է իրա հիստերիկ շեֆը կախում ա հպարտ զոմբիների ականջին ու նրանք դեռ որոճում են։

Ուրեմն Ալենь մինչեւ ԱԺ նախագահ դառնալը, 2018-ին մի հատ MITSUBISHI մեքենա ուներ, իսկ 2019-ին արդեն ուներ 114 մլն դրամով գնած բնակարան Կենտրոնում՝ 140 քմ տարածքով նորակառույց կամ, ինչպես ասում են, էլիտար շենքում, մի հատ էլ կինն ա բնակարան Կենտրոնում գնել, մոր անունով էլ երեք հարկանի առանձնատուն։ Մեքենան էլ արդեն նոր RANGE ROVER ա, կինն էլ հետ չի մնացել՝ գնել ա HYUNDAI մեքենա։

Ալենь էդ մի տարում ոնց հասցրեցիր էսքանը «վաստակել», այ ․․․ Բա սարքի դրանք ԱԹՍ։

Վստահ եմ, որ հպարտ որոճացողները Ալենьի կուտակածը չեն տեսնելու ու շարունակելու են որոճալ նիկոլաալենական խոտը՝ դղյակների, նախկինների, թալանի եւ այլնի մասին»։