Փետրվարի 2-ին մաշտոցյան Մատենադարան է այցելել Ֆրանսիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:
Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի շրջանակներում եղել են նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացել ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է գիտական ու գիտատեխնիկական համագործակցության ծրագրեր: