կարևոր
1228 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-03 15:45

«Արարատ»-ի կիսապաշտպանը հեռացել է ակումբից

«Արարատ»-ի կիսապաշտպանը հեռացել է ակումբից

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը «Արարատի» և Իգոր Ստանոյևիչի միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբ կիսապաշտպանը ակումբի կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում Ստանոյևիչն «Արարատի» կազմում անցկացրել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ, ինչպես նաև մասնակցել է «Սևանի» նկատմամբ գավաթային 2 հաղթական խաղերին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: