կարևոր
1864 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-03 15:33

Ռուսաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը փաստաթղթեր է ստորագրել մի շարք երկրների հետ երկաթուղային և օդային հաղորդակցության վերականգնման մասին:

Ըստ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության՝ որոշվել է 2021 թվականի փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել Հայաստանի հետ միջազգային օդային հաղորդակցությունը` Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ։