կարևոր
544 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-03 15:20

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը միայն օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի վերաբերյալ․

«Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո»։