04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի վերաբերյալ․
«Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո»։