կարևոր
1255 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-03 13:29

Նախարարն ԱԺ ամբիոնից սուտ է խոսում. Արցախի երկնքի «երբեք այդքան պաշտպանված չլինելու» շարքի հերթական ստերից

Մեդիափորձագետ, վերլուծաբան, ԱԺ հանրային կապերի բաժնի նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը գրում է.

«ՀՀ սոցապ նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարում է. «ես վստահեցնում եմ, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա»։

Անգամ խաշած հավի համար է պարզ, որ նախարարն ԱԺ ամբիոնից սուտ է խոսում։ Սա, բնականաբար Արցախի երկնքի «երբեք այդքան պաշտպանված չլինելու» շարքի հերթական ստերից է։

Հարցն այն չէ, որ սովոր չենք նման ցնդաբանությունների, հարցն այն է, որ ներսում սուտ են խոսում, իսկ դրսից խնդրում են, որ հումանիտար օժանդակություն ցույց տան իրենց։ Եվ վերջապես, հարցն այն է, որ այս անպատասխանատու խայտառակությունն արդեն քրոնիկ բնույթ է կրում»։