կարևոր
1153 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-03 12:41

Դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկը չընդունեց

Դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկը չընդունեց

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։

Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կայացած նիստին Արմեն Գևորգյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որին միացել էին նաև պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը։