Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնամոլական խմբավորման քաղաքական թևի՝ Թուրքիայի արմատական ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի տեղակալի Մևլյութ Քարաքայային և «Գորշ գայլերի» ղեկավարներից Ահմեթ Յիղիթ Յըլդըրըմին:
Թուրք ֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները ևս մեկ անգամ լկտիաբար հայտարարել են թշնամուն հանձնված հայկական Շուշի քաղաքում դպրոց կառուցելու նախաձեռնության մասին:
Նրանք նշել են, որ այդ կապակցությամբ արդեն հանդիպել են Ադրբեջանի կրթության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հիշեցնենք, որ Շուշիում դպրոց բացելու հայտարարությամբ հանդես էր եկել ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ նշելով, որ արդեն ստացել է Էրդողանի և Ալիևի համաձայնությունը։
Հիշեցնենք նաև, որ Արցախի ԱԳՆ հայտարարել էր, որ Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։