Մանկավարժներն ակցիա իրականացրին ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով թրքահպատակ իշխանության հրաժարականը:
Կանայք նշեցին, որ իրենք մանկավարժ են և այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ազգային ժողովում թրքահաճո, թրքահպատակ պատգամավորներին, ովքեր մեր հարկերի հաշվին բարձր պարգևավճարներ են ստանում, սակայն իրականացնում են հակահայկական գործունեություն:
Կանայք թուրքի հարճի շոր նվիրեցին ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը երեկ հայտարարել է, թե կարևոր չէ ինչ է եղել, ում պատմական հողն է կամ ով է սկսել պատերազմը, պետք է առաջ նայել:
Թուրքի հարճի շորը հանձնվեց ԱԺ ընդունարան, որտեղից էլ կանանց խոստացան, որ այն կփոխանցեն Անուշ Բեղլոյանին:
Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ պատգամավորները, որոնք գտնում են, որ կարող են թուրքերի հետ համերաշխ ապրել, պետք է իրենց ընտանիքներով գնան Շուշի, Հադրութ և ապրեն այնտեղ, իսկ իրենց բնակարաններն էլ տան Հադրութում և Շուշիում բնակարաններ կորցրածներին:
Մանկավարժները բոլոր կանանց ու մայրերին կոչ արեցին միանալ իրենց և այլևս չհանդուրժել այս վիճակը: