ԱԺ-ի դիմաց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, ՀԵՄ ԿՎ անդամներ Հովհաննես Ստեփանյանին և Գոռ Սարգսյանին։ Ավելի վաղ՝ Դեմիրճյան փողոցից բերման էր ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման կոչով՝ վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, բողոքում են իշխանության ապազգային գործունեության դեմ: