կարևոր
316 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-03 11:06

Խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս Ոստիկանությունը բերման է ենթարկել Տիգրան Սուքիասյանին

Ազգային ժողովի դիմաց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս Ոստիկանության կողմից բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը: 

«Արձանագրելով, որ «Իրենց քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է հակազգային և հակապետական գործունեությունը՝ նաև «Հայրենիք» կուսակցության անդամները վաղ առավոտից հավաքվել են օրենսդիր մարմնի շենքի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»,- գրում է Հայրենիք կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Տիգրան Սուքիասյանը 2020 թ. նոյոմբերին գլխավոր դավաճանի հեռացման պահանջով հացադուլ էր իրականացնում կառավարության շենքի դիմաց: