05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ազգային ժողովի դիմաց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս Ոստիկանության կողմից բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը:
«Արձանագրելով, որ «Իրենց քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է հակազգային և հակապետական գործունեությունը՝ նաև «Հայրենիք» կուսակցության անդամները վաղ առավոտից հավաքվել են օրենսդիր մարմնի շենքի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»,- գրում է Հայրենիք կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Տիգրան Սուքիասյանը 2020 թ. նոյոմբերին գլխավոր դավաճանի հեռացման պահանջով հացադուլ էր իրականացնում կառավարության շենքի դիմաց: