06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Խորհրդարանում լսումներ են անցկացվել՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության ու զարգացման հենասյուն» խորագրով: Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը ելույթի ժամանակ պդնել է, որ պատերազմի աղետալի հետեւանքներից հետո պետությունը գիտության ֆինանսավորումը կտրուկ պետք է ավելացնի, իսկ եթե կառավարությունն ունակ չէ դա անել, պետք է հեռանա:
«Հարգելի՛ պատգամավորներ, շատ կոնկրետ՝ պարոնա՛յք Հայրապետյան և Հովհաննիսյան, եթե դուք չեք կարող այս կառավարությանը ստիպել, որ գիտության ֆինանսավորումն անմիջապես ավելացնի, ապա դուք պետք է հեռանաք: Այն կառավարությունը, որն ընդունակ չէ կրկնապատկել գիտության ֆինանսավորումը այս 44-օրյա պատերազմի աղետից հետո, գիտակցել դասերը և ընդունակ չէ, օրինակ, 25 մլն դոլար ավելացնելու, այդ կառավարությունը պետք է գնա վաստակած հանգստի»,- ասաց Ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
Գիտնականը կասկած է հայտնել, որ ինչպես ամեն անգամ, այս լսումներն էլ որեւէ արդյունք չեն տա: Ի պատասխան իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆիզիկոսին հանդիմանել է քաղաքական հայտարարություններ անելու համար:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։