կարևոր
3064 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 20:10

Առաջարկվում է քննարկել Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը։

«Դիմում եմ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով Ձեր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում՝ առցանց կոնֆերանսի ժամանակ հնչեցրած մտքերը, որոնք հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին, առաջարկում եմ քննարկել պատգամավորական մանդատից նրան զրկելու հարցը կամ նվազագույնը՝ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը»,- գրում է Գեորգիսյանը: