կարևոր
551 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-02 19:53

Լոռու փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

Լոռու փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է փոխմարզպետը՝ գրելով.

«Սիրելի լոռեցիներ, ընկերներ,

վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու բացթողումների քննադատն ու ձեռքբերումների ուրախությունը կիսողը:

Շնորհակալ եմ Լոռու մարզպետարանի ողջ անձնակազմին, Լոռու բոլոր համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, տեղական ու միջազգային, պետական ու ոչ պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին, որոնց հետ որևէ շրջափուլում համագործակցել ենք: Եվ ամենակարևորը՝ շնորհակալ եմ ԼՈՌԵՑՈՒՆ, ում կյանքում ինչ որ բան դեպի լավը փոխելուն է ուղղված եղել յուրաքանչյուր օրս, ում ժպիտները ու անկեղծ խոսքերը եղել են լավագույն գնահատականը՝ իմ արածի ու նաև չարածի/չհասցրածի համար: Վերջին 2.5 տարիների նախ որպես փոխմարզպետի օգնականի, մարզպետի օգնականի, ապա և՝ մարզպետի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ավարտն ամփոփում եմ պետական կառույցում ղեկավարման կարևոր փորձառությամբ, գերհագեցած ու գերծանրաբեռնված օրերի գունեղ հետագծով, գործընկերների-ընկերների ամուր թիկունքով ու երբևէ կանգ չառնելու անսասան հավատով ու ժպիտով)»:

Գայանե Մարկոսյանը մասնագիտությամբ լրագրող է, երկար տարիներ աշխատել է տարբեր լրատվամիջոցներում: 2018-ի հոկտեմբերից - 2019թ. մայիսի 24-ը Լոռու մարզպետի օգնականն է եղել: 2019թ.մայիսի 24-ի վարչապետի թիվ 603-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ: Անկուսակցական է: