Հայրենիքի փրկության շարժումը վաղը հանրահավաքի է հրավիրում ԱԺ-ի մոտ․
«Փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին բոլորս՝ Ազգային ժողովի շենքի մոտ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:
Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»:
Նշենք, որ վաղը ԱԺ արտահերթ նիստում կառավարության նախաձեռնությամբ հերթական փոփոխություններն են ցանկանում կատարել դատական համակարգում․
ա) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)Կ-842-20.01.2021-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)Կ-8421-20.01.2021-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)Կ-8422-20.01.2021-ՊԻ-011/0։