Ֆրանցիսկոս պապի հրամանագրով՝ Լատին եկեղեցին ամեն տարի փետրվարի 27-ին կնշի Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնը:
Հիշատակի այս օրը պետք է արձանագրվի բոլոր տոնացույցերում, ծիսական գրքերում ու ժամասացության աղոթագրքերում:
Հիշեցնենք, որ 2015թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս: Իսկ երեք տարի անց քահանայապետի կամքով Վատիկանի այգիներից մեկում տեղադրվեց Հայոց մեծ սրբի արձանը: