կարևոր
1288 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-02 17:28

Արցախում նախորդ տարվա համեմատ 25 ապրանքատեսակի միջին գներն աճել են, 12- ինը՝ նվազել

Արցախում նախորդ տարվա համեմատ 25 ապրանքատեսակի միջին գներն աճել են, 12- ինը՝ նվազել

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝  Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում   իրացվող   լայն սպառման  56 ապրանքներից  25-ի միջին  գներն աճել են՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնից:

«Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ նվազել են  12 ապրանքատեսակի միջին գները:   Ապրանքաշուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ առկա են մասնավորապես կաթնամթերքի, ձեթի, բենզինի,դիզվառելիքի և սեղմված գազի իրացման շուկաներում:      Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռեգուլյար տեսակի  բենզինի  միջին  գները  նվազել են 9,3 տոկոսով՝  1 լիտրի արժեքը այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 390 դրամ՝ նախորդ տարվա 430 դրամի փոխարեն:   Դիզվառելիքի  1 լ իտրի արժեքը նախորդ տարվա համեմատ  նվազել է  17, 8 տոկոսով՝ կազմելով  370 դրամ՝ 450-ի փոխարեն: Նախորդ տարվա համեմատ՝ 6,8 տոկոսով  միջին գնաճ է արձանագրվել  սեղմված գազի շուկայում:   Իրացման միջին  գինը  1 մետր խորանարդի համար՝  այս տարվա փետրվարի 1-ին կազմել է  235 դրամ՝ նախորդ տարվա 2020 դրամի փոխարեն: Նախորդ տարվա համեմատ միջին գների աճ է արձանագրվել կաթնամթերքի իրացման  շուկայում՝ մասնավորապես 11 տոկոսով աճել են  տեղական  կաթի և մածունի  միջին գները, իսկ տեղական թթվասերի  180 գրամի գինն աճել է 11,5 տոկոսով:  Ինչ վերաբերում է  տեղական արտադրության՝  «Ոսկե կաթիլ» ձեթի  միջին գներին, ապա  անցած տարվա համեմատ  1 լիտրի գինն   աճել է 39, 8 տոկոսով՝ նախորդ տարվա 611  դրամից՝  կազմելով  854 դրամ: Արցախի  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն արդեն իսկ  այս ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող  տնտեսվարող սուբյեկտներից  պահանջել է համապատասխան տեղեկատվություն և սկսել ուսումնասիրություններ գների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- հայտնում են հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնից: