կարևոր
3625 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-02 14:22

Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել. Փաստաբան

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը երեկ՝ փետրվարի 1-ին, սրտի կաթված է ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Գոռ Սաղոյանը:

«Ապօրինի քաղաքական հետապնդման հետեւանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել. Փառք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է»,- գրել է նա։