կարևոր
1805 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 13:56

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» գլխավոր հաշվապահը 345 մլն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին ու յուրացրել

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» գլխավոր հաշվապահը 345 մլն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին ու յուրացրել

Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» գլխավոր հաշվապահը 345 մլն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին ու յուրացրել: Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը: Այս երկու միավորված կենտրոնների տնօրենի պաշտոնը նախատեսված էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, Թորոսյանի մտերիմ Հովհաննես Մադոյանի համար: Ի դեպ, Արսեն Թորոսյանը հենցն ինքն էլ 2004-2005 թվականներին ղեկավարել է տվյալ հասարակական կազմակերպությունը: