Ռուսաստանում հաստատվել է մեկ օրում COVID-19-ի հետեւանքով մահվան 539 դեպք, որից 74-ը՝ Մոսկվայում, համավարակի ամբողջ ժամանակահատվածում երկրում մահացել է 74 158 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Վերջին մեկ օրում հաստատվել է մահվան 539 դեպք... Համավարակի ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 74 158 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ում հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել COVID-19-ի 17 հազարից քիչ դեպք (16 643):
Հավելվում է, որ համավարակի ամբողջ ժամանակահատվածում երկրում գրանցվել է հիվանդության 3 884 730 դեպք: Աճի տեմպը կազմում է 0,43 տոկոս: