կարևոր
1554 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 12:56

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 19 հիվանդ

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 19 հիվանդ

Արցախում  փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից 457-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,-հայտնում են նախարարությունից՝ հորդորելով  հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և  կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: