Փետրվարի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 209 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 580 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250 289 մարդ, մահացել է ևս 14 վարակակիր, ընդհանուր՝ 3 208: