կարևոր
490 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-02-02 11:17

Այսօր կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահի և գործում ներգրավված մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ դատական գործի քննությունը

Այսօր կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահի և գործում ներգրավված մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ դատական գործի քննությունը

Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նշենք, որ երկրորդ նախագահի գրասենյակը կոչ է անում աջակիցներին դատարանի դիմաց ակցիա չանել․

«Այո, Նախագահը մասնակցելու է նիստին, սակայն, մենք խնդրում ենք մեր բոլոր բարեկամներին և թիմակիցներին դատարանի շենքի դիմաց բողոքի միջոցառում չանցկացնել։ Կարծում եմ, այդ դատավարության ֆարս լինելը վաղուց ապացուցված փաստ է, և պետք չէ այս ցուրտ եղանակին վտանգել առողջությունը՝ դա ևս մեկ անգամ արձանագրելու համար»,-այս մասին Yerevan.Today-ին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։