կարևոր
1566 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 10:53

Ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում, Մարտակերտում և հարակից բնակավայրերում

Ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում, Մարտակերտում և հարակից բնակավայրերում

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:

Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք: Հեռ.՝ 911։