կարևոր
2237 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 00:09

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին․ Արմեն Աշոտյան

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

«Այսօր տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը:

Նիստի ավարտին ԵԺԿ տարածած մամլո հաղորդագրությյան մեջ, մասնավորապես, ասվում է.

«ԵԺԿ Քաղաքական համաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։

Հորդորել են Եվորապական Հանձնաժողովին հետևողականորեն հետապնդել այդ մարդասիրական խնդիրը Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերություններում:

Կոչ են արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը»»։