24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Փարիզում Սենա գետի մակարդակը, անձրևների հետևանքով, բարձրացել է։
Դրանով պայմանավորված ափամերձ որոշ հատվածներ, այդ թվում, Լուվրից ոչ հեռու, փակվել են: Փարիզի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 4 մետր: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ գոտիներ փակ են: Օդերևութաբանական վտանգի մակարդակը բարձրացվել է մինչև դեղին աստիճանի: Սա նշանակում է, որ մեծ է ջրհեղեղի կամ ջրի մակարդակի արագ բարձրացման վտանգը: Մասնագետները նշում են, որ դա մեծ վնասներ չի պատճառի, սակայն իրավիճակը պահանջում է հատուկ զգուշավորություն:
2018 թվականի հունվարին Սենայի մակարդակը բարձրացել էր մինչև 5.88 մետրի, իսկ 1910 թվականի հունվարին՝ 8.62 մետրի: