16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարցնում է՝ «ԴԵՌ ԶԱՐՄԱՆՈՒ՞Մ ԵՔ
Հանրությունն անկեղծ վրդովված է Արծրուն Հովհաննիսյանի «արդարացումների», իրականում՝ հերթական ստերի և կեղծիքների համար։ Առաջին հայացքից, իսկապես զարմանալի է, թե ինչպես կարող է կադրային զինվորականն առանց աչքը թարթելու, դեմքի անվրդով արտահայտությամբ ստել ողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմի ավարտից հետո Արծրուն Հովհաննիսյանն անցավ ընդհատակ և թվում էր, թե նա խորապես զղջում է երկրի ղեկավարության հրահանգով, հանրությանը մոլորեցնելու համար։ Բայց՝ ոչ, այսօր ականատես եղանք նույն , ավանդական Արծրուն Հովհաննիսյանին։
Եվ ի՞նչ․ պարոն Հովհաննիսյան, նորից հրահանգո՞վ եք հայտնվել։ Այսինքն, ուժ չե՞ք ունեցել չխախտելու լռության ուխտը։ Թե՞ զգուշացվել եք, որ հակառակ դեպքում․․․հիշեցի Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։
Բայց , հարգելի հանրության ներկայացուցիչներ, չե՞ք հոգնել անվերջ զարմանալուց։ Չէ՞ որ, սկսած ստի և կեղծիքի հեղափոխությունից, նրա հաղթանակից և իմքայլականների իշխանության գալու օրվանից չկա գոնե մեկ օրինակ, մեկ դեպք, որ վարչապետի, կամ որևէ իմքայլականի որևէ խոսք, խոստում սուտ և կեղծ եղած չլինի։ Այսպիսին է բռնապետիկի՝ լրագրող, խմբագիր, ընդդիմադիր, վարչապետ աշխատելու միակ գաղափարախոսությունն ու ոճը, որին էլ հետևում են նրա անողնաշար կուսակիցները։ Իսկ նրա «առաջադեմ» համախոհներն այդ ամենը իբր «չեն նկատում» և արդարանում են սուր ճոճելով «նախկինների» դեմ։