կարևոր
1438 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-01 22:21

Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է, ինչպես նախորդ ամիս: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, Հրանտ Մելքումյանը` 78-րդը: Ի տարբերություն նախորդ ամսվա այս ամիս դասակարգման աղյուսակից դուրս է մնացել Կարեն Գրիգորյանը: