կարևոր
4025 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-01 21:26

ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնել ադրբեջանցի 2 զինծառայողի ձերբակալման և ազատ արձակման մասին

ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնել ադրբեջանցի 2 զինծառայողի ձերբակալման և ազատ արձակման մասին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի շրջանում: 

Հավելենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը չի հայտնել ոչ հունվարի 30-ի ձերբակալության, և ոչ էլ այսօր ադրբեջանցիներին ազատ արձակելու մասին: Սյունիքում կատարվածի մասին տեղեկանում ենք խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրից։ Հայտնում են նաև, որ Վանք գյուղից ռուս խաղաղապահների միջնորդությամբ Մաղավուզ են տեղափոխվել 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայող: 

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնց Հադրութի շրջանում հայտնաբերել են հրադադարի հաստատումից հետո: Դեռ ավելին, նրանց նկատմամբ քրեական մեղադրանք են առաջադրել: