կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-01 21:45

Բրյուսելի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա

Բրյուսելի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա

Բրյուսելի մետրոպոլիտենի «Արևմտյան կայարան» հատվածում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Լուրը հայտնում է RTBF հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:00-ին: Նախնական տվյալներով կան տուժածներ:

RTL Info-ն հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է ուղևորների վրա հարձակված տղամարդուն: Մետրոյում երկու թևերի ուղղությամբ երթևեկությունը կանգնեցվել է: