կարևոր
1352 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-01 20:20

Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է Հայաստանը ձեռք բերել զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականին, Հայաստանի Զինված ուժերի համար սպառազինության գնման գործարքներում մասնակցություն ունեցած Դավիթ Գալստյանին Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

Նաեւ «Պատրոն Դավիթ» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինելու համար:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների Դավիթ Գալստյանը ձերբակալված չէ: Նա ընդամենը հունվարի 29-ին մի քանի ժամով բերման է ենթարկվել ԱԱԾ՝ հարցաքննության եւ հետո բաց է թողնվել: Անսարք զենք-զինամթերքի, Հայկական բանակի ունեցած սպառազինությանը, մասնավորապես հրետանու համար չհամապատասխանող հրանոթների գնման ու դրանց, փաստացի չգործածության մասին բացահայտումներում, շրջանառվող տեղեկություններում առկա է հենց Դավիթ Գալստյանի անունը:

Թեմային անդրադառնում է նաեւ Ալինա Սիմոնյանը: