16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Փետրվարի 1-ի երեկոյան մի խումբ դաշնակցականներ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ, «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով ճանապարհեցին Փաշինյանի՝ ՀՀ Կառավարության շենքից դուրս եկող ավտոշարասյունը:
Վաղ առավոտյան էլ մի խումբ դաշնակցականներ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ, «Հողատու՛», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով դիմավորեցին ՀՀ կառավարության շենք մտնող Փաշինյանին:
Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նման ակցիաները կրկնվելու են հաճախակի, և Փաշինյանի՝ Կառավարության շենք մուտքն ու ելքը մշտապես «համեմվելու են» իրեն արժանի խոսքերով և կոչերով: