19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Փետրվարի 1-ին իրարանցում էր «Զվարթնոց» օդանավակայանում:
Վերսկսվել են դեպի Ռուսաստան կանոնավոր ուղեվորափոխադրումները: Խոսքը հենց կանոնավոր ավիաչվերթների մասին է, այլ ոչ թե չարտերային, որոնք նախորդ ամիսներին պարբերաբար իրականացվում էին:
Չվերթների վերսկսման առաջին օրն էլ մի շարք տեխնիկական խնդիրներ էր բացահայտել կապված Ռուսաստան մեկնելու համար պարտադիր COVID-թեստավորման հետ:
Պարզվել է, որ Ռուսաստան մեկնողներից շատերը թեստավորվել են ոչ այն թեստ-կենտրոններում, որոնք նշված են մեկնելու համար ստեղծված էլեկտրոնային հարթակում՝ համացանցային հատուկ հավելվածում:
Օդանավակայանում տեղի ունեցածի մասին Զառա Սահակյանի ռեպորտաժում: